Շնորհակալ եմ, որ աջակցում եք ռազմագերիների խնդրի լուծմանը. Փաշինյանը՝ Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

«Մեր հարաբերությունները դաշնակցային են, գործընկերներ ենք եղել, կանք և կլինենք: ԼՂ ապագայի մասին պայմանավորվածություն ունենք. հուսանք` կկարգավորվեն նաև հումանիտար խնդիրները: Հարցի կարգավորման շրջանակներում կկայացվեն այնպիսի որոշումներ, որոնք օգուտ կբերեն հայ ժողովրդին ու ՀՀ-ին»: Այս մասին Կրեմլում Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Ի պատասխան Պուտինի հայտարարությունների, Փաշինյանը հավելել է` «Գոնե ինչ-որ արդյունք ունենք, սակայն մեզ համար առաջնայինը ռազմագերիների ու անհետ կորածների վերադարձն է: Շնորհակալ եմ, որ աջակցում եք ռազմագերիների խնդրի լուծմանը»:

Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 11-ին, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահը առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ:

--0--ԿԿ