Դավիթ Շահնազարյանն ընդամենը շարքային ստախոս է․ Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News 

Դավիթ Շահնազարյանը բարձրաձայնել է պետական դավաճանության մասին իր որոշակի մտքերը, այսինքն, նա ասել է, որ այսօրվա իշխանությունները պետական դավաճաններ են, որոնք պատրաստվում են Արցախը վաճառել իշխանության  համար, և ԱԱԾ Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է մեկ նպատակով, որպեսզի ինչ-որ կերպ հիմնավորի իր այդ հայտարարությունները, որովհետև յուրաքանչյուր հայտարարություն ենթադրում է որոշակի պատասխանատվություն։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է փփոխվարչապետ տիգրան Ավինյանը։

«Եթե Դավիթ Շահնազարյանի հայտարարության մեջ ճշմարտության գոնե մի փոքրիկ տոկոս կա, ապա մեզ պետք է շուտափույթ ձերբակալել և մեկուսացնել, իսկ եթե նման բան չկա, և եթե դա ուղղակի էպոտաժային քաղաքական հայտարարություն է, ապա նշանակում է՝ Դավիթ Շահնազարյանն ընդամենը շարքային ստախոսի մեկն է»,- ասաց Ավինյանը։

Նրա կարծիքով՝ բոլորն էլ հասկանում են, որ հենց այդ երկրորդ տարբերակն է, այսինքն  դա մի հայտարարություն էր, որի արդյունքում ՀՀԿ-ն, միգուցե, ենթադրում էր, թե որոշակի քաղաքական դիվիդենտներ կարող էր շահել, որը, սակայն, անիմաստ և փուչ հայտարարություն էր։

«Դավիթ Շահնազարյանի քաղաքական գործունեության անփառունակ ավարտը նման հայտարարություններով է եզրափակվում, որովհետև  երկու օրից ընտրություններ են, և ես չեմ կարծում՝ ՀՀԿ-ն ստանալու է վստահության քվե և անցնելու է Ազգային ժողով, պատմության գիրկն է անցնելու նաև Դավիթ Շահնազարյանն իր հայտարարություններով հանդերձ»,- ասաց Ավինյանը։

Փոխվարչապետի պաշտոնակատարի հետ զրույցում անդրադարձել ենք նաև Հայաստանի տնտեսական վիճակի առողջացման ուղղությամբ իրականացվելիք քայլերին, ներդրումային միջավայրի բարելավմանը, տնտեսական աճի ցուցանիշներին ու  կոռուպցիայի դեմ պայքարին։

Մանրամասները՝ տեսանյութում։