Թուրքիայի հարավ-արևմտյան Դենիզլի նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 12,  24News 

երկրաշարժ

Հունվարի 12-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Դենիզլի նահանգի Փամուքքալե շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 09:30-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7.24 կմ խորության վրա։  Երկրաշարժը զգացվել է նաև Դենիզլիին հարակից նահանգներում: Նյութական և մարդկային կորուստներ չկան։

  --00—ՄՀ