ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

«Մեր գլխավոր քարտուղարը կդառնա Բելառուսի ներկայացուցիչը», - այդ մասին ԲԵԼՏԱ գործակալության փոխանցմամբ Սանկտ Պետերբուրգում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք գրեթե անսպասելիորեն անցկացրինք ՀԱՊԿ նիստ և մեծ հաշվով որոշեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։ Ինչպես Նորսուլթան Նազարբաևն էր ասել, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը։ Մենք համաձայնեցրինք նշանակման գործընթացը․ դա կլինի անհատական հարցազրույց ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուր ղեկավարի հետ, և այնուհետև կստորագրվի այդ նշանակումը հաստատող բանաձևը», - ասել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։