Արցախը՝ առանց հայերի. Ադրբեջանը դրոշմանիշ է հրապարակել, ՀՅԴ Հայ դատը դիմել է ԵՄ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

1

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի հայատյացության հերթական դրսևորմանը, այն է՝ Ադրբեջանում թողարկած դրոշմանիշը: 

«Թողարկված ադրբեջանական նոր դրոշմանիշը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց հայերի: Գրաֆիկական պատկերում ներկայացված է ադրբեջանցի գործակալ, որը Լեռնային Ղարաբաղը «ախտահանում» է հայ բնակչությունից»,- նշվում է գրառման մեջ:

Հայ դատի հանձնախումբը հարց է ուղղում ԵՄ-ին, ի՞նչ կասի դրոշմանիշի առնչությամբ:

--00—ԼՄ