Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռուբեն Մաթևոսյանին` 80-ամյա հոբելյանի առթիվ

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 12,  24News 

Մաթևոսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ.

«Հարգարժան պարոն Մաթևոսյան,

Սիրելի մաեստրո,

Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 80-ամյակի առթիվ։

Տասնամյակներ շարունակ հայ ժողովրդական, գուսանական ու աշուղական, ինչպես նաև ժամանակակից շատ հայ կոմպոզիտորների երգեր Ձեր ձայնի ու կատարողական արվեստի շնորհիվ են ճանաչելի դարձել Հայաստանում, Սփյուռքում և արտասահմանյան շատ երկրներում՝ գրավելով հայ և օտար ունկնդրի սրտերը:

Հայ արվեստին ու մշակույթին Ձեր հավատարմությամբ, Ձեր անզուգական արվեստով, Հայրենիքն ու ազգը սիրելու ու բարձրացնելու Ձեր կարողությամբ Դուք օրինակ եք ծառայել և ծառայում կատարողների երիտասարդ սերունդների համար:

Մաղթում եմ Ձեզ, սիրելի Վարպետ, առողջություն, հաջողություն և ստեղծագործական անսպառ եռանդ»։

  --00—ՄՀ