Հայտնի չէ՝ ինչ ճնշումներ են Փաշինյանի վրա գործադրվել Մոսկվայում․ օրակարգն անարդյունք մնաց

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 12, 24News

Հայաստանի համար առաջնային համարվող Արցախի կարգավիճակի և գերիների ու անհետ կորածների մարմինների վերադարձի հարցերի վերաբերյալ ոչ մի արդյունք չգրանցվեց Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը։ Մեր առաջ քաշած օրակարգի շուրջ քննարկումներ, եթե նույնիսկ եղել են, ապա անարդյունավետ էին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանը տպավորություն ունի, որ ՀՀ իշխանությունները լրջորեն չեն աշխատում առաջին հերթին ՌԴ-ի հետ, դա է պատճառներից մեկը, որ մեր շահերը չենք կարողանում պատշաճ ձևով պաշտպանել։ Արդյունքում ունենք այն, որ Ադրբեջանը ցավալիորեն առաջ է տանում իր օրակարգը՝ միաժամանակ խնդիրներ ստեղծելով ՀՀ տարածքային ամբողջականության, Արցախի անվտանգության համար։

«Վարչապետի առաջ քաշած օրակարգի շուրջ, եթե նույնիսկ քննարկումներ եղել են, դրանք եղել են անարդյունք։ Դեռ հայտնի չէ, թե ինչպիսի բանավոր փոխըմբռնում կա, չգիտենք՝ դռների հետևում ինչ ճնշումներ են գործադրվել ՀՀ վարչապետի վրա։ Այն իրավիճակը, որը ստեղծվել է, անընդհատ ենթադրում է ճնշումներ»,- ասել է Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս