Փաշինյանն ինքն իրեն ծուղակը գցեց․ նա չպետք է այս հայտարարությունը ստորագրեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 12, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն ծուղակը գցեց՝ մինչ մոսկովյան հանդիպումն առաջ քաշելով պաշտոնական Երևանի օրակարգը։ Այն անտեսվեց։ Այս կարծիքին է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։ 

«Փաստորեն այն հարցը, որը հուզում էր Ադրբեջանին, քննարկվեց, նույնիսկ մեխանիզմները և ճանապարհը, թե ինչպես է լուծվելու, հստակեցվեց, իսկ մեզ հուզող հարցերը՝ ոչ։ Երբ դու ասում ես, որ գերիների հարցը քեզ համար ամենակարևորն է, պարզ է, որ Ադրբեջանը հասկանում է, թե ինչքան ցավոտ է այն մեր հասարակության համար և որ դրա համար Հայաստանի իշխանություններն ամեն ինչի պատրաստ են, և այդ խաղաքարտը պահում է ձեռքում»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է նա։

Խալաթյանը նկատել է, որ սա հայկական դիվանագիտության անհաջողությունն էր, որից խուսափելու համար Փաշինյանը չպետք է ստորագրեր հայտարարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս