Բաքվի բռնապետը անհանգստություն է հայտնում հայկական հնարավոր ռևանշի հետ կապված. իրանագետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 12,  24News 

․

Որքան էլ, որ Բաքվի բռնապետը փորձի թաքցնել, բայց արդեն երկրորդ անգամ նրա պաշտոնական խոսք է սպրդում աներկբա անհանգստությունը՝ կապված հայկական հնարավոր ռևանշի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանը։

«Որքան էլ, որ Բաքվի բռնապետը փորձի թաքցնել, բայց արդեն երկրորդ անգամ նրա պաշտոնական խոսք է սպրդում աներկբա անհանգստությունը՝ կապված հայկական հնարավոր ռևանշի հետ։

Երեկ Մոսկվայում նախագահ Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում նա, մասնավորապես, կրկին անդրադարձել է այս հարցին, փորձելով ստանալ նաև ռուսական աջակցության հավաստում, նշելով՝ «Ես վստահ եմ, որ հայկական կողմից չի լինի որևէ փորձ վերանայելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որպեսզի երկու ժողովուրդներն իրենց մեջ գտնեն կամք և իմաստնություն մտածելու ապագայի և հաշտեցման մասին»։

Ակնհայտ է, որ ինչ-որ բանում վստահ մարդն ամենին կարիք չէր ունենա մեկ ամսվա մեջ երկու անգամ տարբեր ձևակերպումներով և մակարդակներում անդրադառնալ նույն խնդրին։

Հիշեցնեմ, որ ամանորյա ուղերձում Բաքվի բռնապետն ավելի բաց էր խոսել՝«Եթե որևէ մեկը Հայաստանում այսօր ապրում է ռևանշիստական տրամադրություններով, ապա նա մեծ սխալ է գործում»»։

--00--ԱՀ