Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել Հայաստանի սահմանը. «Գրուզիա օնլայն»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

նկար

«Գրուզիա օնլայն» պորտալը գրում է, որ այլ երկրների քաղաքացիները կարող են հատել հայ-վրացական սահմանը անցակետերի ցամաքային սահմանով ՀՀ մուտք գործելու համար: Պայմանն այն է, որ կունենան COVID-19-ի համար պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով բացասական լաբորատոր թեստը հաստատող փաստաթուղթ (ոչ ավելի, քան 72 ժամ առաջ արված): Հակառակ դեպքում նմուշառում կարվի անցակետում, և անձը պարտավոր է ինքնամեկուսանալ մինչև կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը:

Տեղեկության հրապարակումից հետո Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ դիմել են Jnews հայ-վրացական խմբագրություն՝ տեղեկանալու, թե իրենք կարո՞ղ են լքել երկիրը: Կառավարության թեժ գծից JNEWS-ին տեղեկացրել են, որ Վրաստանի քաղաքացին չի կարող հատել ո՛չ Հայաստանի, ո՛չ Ռուսաստանի հետ սահմանը, քանի դեռ Վրաստանը չի բացել  այս երկրների հետ սահմանները: Որպես բացառություն՝ նրանք կարող են հատել սահմանը այդ դեպքում, երբ նրանք պետք է դիմեն Վրաստանում ՀՀ դեսպանությանը Հայաստան մեկնելու համար, իսկ Ռուսաստան մեկնելու համար՝ ռուսական առաքելությանը, իսկ այս պահին Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել այդ սահմանները:

--00—ԼՄ