Խուճապի չմատնվել. Աշան-Նոր Շեն-Հացիում, Այգեստանում, Խնածախում ռազմամթերք կվնասազերծվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

նկար

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ օրվա ընթացքում, չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել: ԱԻ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ անծանոթ առարկաներ կամ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝
911,101,112 կարճ հեռախոսահամարներին», - նշված է հաղորդագրության մեջ: 

--00—ԼՄ