Չակ Նորիսին կասկածել են Թրամփի ցույցերին մասնակցելու համար. դերասանը հերքում է, որ ինքն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

նկար
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում տալով New York Post պարբերականին, գրում է, որ ամերիկացի դերասան, 80-ամյա Չակ Նորիսը կասկածվում էր Վաշինգտոնում բողոքի ակցիաներին մասնակցելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները լուսանկար էին հրապարակել Նորիսի նման մի մարդու, սակայն դերասանի մենեջերը հերքել  է այս տեղեկությունը:

«Թրամփ 2020» գրությամբ գլխարկով Չակ Նորիսին նման տղամարդու լուսանկարը առաջին անգամ հայտնվել էր Instagram-ում, ապա մեծ տարածում է գտել, երբ հրապարակվել է Twitterում: 

«Դա Չակ Նորիսը չէ, այլ նրա նմանակը, չնայած Չակը շատ ավելի գեղեցիկ է»,-հայտարարել է դերասանի ներկայացուցիչը և հայտնել, որ Նորրիսը ընտանիքի հետ Տեխասում է:

Դերասանը ևս Twitter-ում արձագանքել է համացանցում շրջանառվող իր նման մեկի լուսանկարին:

«Վերջերս իմացա, որ Կապիտոլիումի անկարգությունների ժամանակ մի մարդ կար, որը նման էր Չակ Նորիսին: Դա ես չէի, ես այնտեղ չէի: Մեր հասարակության մեջ որևէ բռնության համար տեղ չկա: Ես միշտ եղել եմ և կլինեմ կարգ ու կանոնի կողմնակիցը», -գրել է Չակ Նորիսը:

--00—ԼՄ