ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Արման Եղոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ լուծված չէ, ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել, Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է: Այդ մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը:

Լուկաշենկոն այդ մասին ասել է ռուսական լրատվամիջոցներին՝ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստից հետո:

Դեկտեմբերի 1-ին РБК գործակալությանը տված հարցազրույցում  վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը նշել էր, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի մինչև 2019 թվականը, իսկ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, մետրոպոլիտենում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով: