Արցախում սիրտ-թոքային անբավարարվածությունից զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 13,  24News

Արցախ

Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Այս մասին հայտնում  է Արցախի պաշտպանության նախարարությունը։ 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս