Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  1 618 նոր դեպք

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 13,  24News

կորոնավիրուս

Հունվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  1 618 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 243 255 է: Այս մասին գրել է Aliq.ge-ն։ 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 403 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 227 611 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 2 846:

--00—ՄՀ