Արմեն Սարգսյանն այցելել է «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ և դիտել այնտեղ բացված «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսը եվրոպական բարոկկո արվեստի բացառիկ ցուցադրություններից է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս ծանոթացնելու իտալական Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկոյի վարպետների գեղանկարների, էսքիզների ու դեկորատիվ արվեստի նմուշների հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Նախագահը պատկերասրահում շրջելուց հետո ասել է, որ հիացած է ցուցադրությամբ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի բնակիչները ևս կայցելեն պատկերասրահ ու կծանոթանան ներկայացված եզակի աշխատանքներին: