Ադրբեջանը խախտել է հրադադարը. ՊԲ զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News

ՊԲ

Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս