Զինծառայողի՝ հակառակորդի կրակոցից վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News

ՔԿ

Ժամկետային զինծառայող Վարդան Կիրակոսյանի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 

2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով, N զորամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս