Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում կիրականացվի չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News  

Ասկերան

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում, մինչև ժամը 14:00-ն, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում պարբերաբար կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել:

Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազագման կենտրոն:

--00—ՄՀ