Հայաստանի և Բելառուսի միջև կկնքվեն ռեադմիսիայի մասին համաձայնագրեր. կառավարության որոշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

1

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Բելառուսի միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի կնքման մասին նախագծին:

««ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի և դրա իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության կնքումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել Կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների  քաղաքացիների  և  քաղաքացիություն չունեցող անձանց  հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում: Կողմերի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց վերադարձի առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության համապատասխան մարմինների միջև գոյություն ունեցող համագործակցությանը տալ իրավաբանական ձևակերպում` համաձայնագրով սահմանելով,  իսկ  կիրարկման  արձանագրությամբ կոնկրետացնելով Կողմերի իրավասու մարմինները, սահմանի հատման կետերը, փաստաթղթերի ցանկը, հետընդունման դիմումի ներկայացման կարգը, ձևը,  ժամկետները և այլն»,- նշվում է հիմնավորման մեջ:

Ըստ նախագծի հիմնավորման՝ այն նախատեսված է ՀՀ  կառավարության՝ 2014 թվականի հունվարի 23-ի որոշմամբ հաստատված «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի)  իրականացմանն  ուղղված գործողությունների ժամանակացույցի» հավելվածի 229-րդ կետով:

--00—ԼՄ