ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բնակիչներին իրազեկելու նպատակով թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցներն այսուհետև կայցելեն բակային տարածքներ, կհանդիպեն բնակիչների հետ և կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները:
«Օրինակ՝ պլաստիկի շիշը պետք է սեղմել, փոքրացնել, նոր գցել ամանի մեջ, ստվարաթղթե տուփերը կտրել, ծալել: Առաջին այցը Արգիշտի 7/6 հասցեում էր»,- տեղեկացրել է Կարապետյանը:
--00—ՄՀ