Սյունիքի ճանապարհներին ադրբեջանցիները մեր քաղաքացիներին վիզը կտրելու ժեստ են անում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, սյունեցի Սրբուհի Գրիգորյանը վստահեցնում է՝ Սյունիքում վախի մթնոլորտ չկա` չնայած, որ ադրբեջանցիները միշտ են փորձում ահաբեկել տեղացիներին: 24News-ի հետ զրույցում նա նշում է, որ Սյունիքի ճանապարհներին ադրբեջանցիները մեր քաղաքացիներին վիզը կտրելու ժեստ են անում: 

Ինչ վերաբերում է Շուռնուխ համայնքին ու Ադրբեջանի վերահսկողությանն անցած 12 տներին, ապա Գրիգորյանն ընդգծում է՝ հողատարածքի վկայականը ոչ թե Ադրբեջանը, այլ Գորիսի գործկոմն է տրամադրել: «Սյունեցիները հաջորդ իշխանություններին ստիպելու են վերանայել Շուռնուխի, Որոտանի ու այլ համայքների հետ հետ կապված հարցերը»,- հավելում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ