Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News

գազատար

Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին, ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:

Ինչպես հայտնում է «Գազպրոմ Արմենիան», վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ և հունվարի 14-ին՝ ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով:

--00--ԱՀ