Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

նկար

Լեռնային Ղարաբաղում ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել ռուս խաղաղապահներին, հայտում է ՌԴ ՊՆ-ն:

«Նախօրեին հատուկ ջերմատարներով ռուսական արտադրության «Спутник-V» պատվաստանյութի 2000 չափաբաժին է տրամադրվել հետագա կիրառման համար»,- նշված է գերատեսչությունը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Պատվաստումը կիրականացվի 2 փուլով. առաջին փուլում մինչև հունվարի վերջ կպատվաստվեն բոլոր խաղաղապահները, երկրորդ փուլը կտեւի մինչև փետրվարի 21-ը: Առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ու ռազմական բժիշկները:

--00—ԼՄ