Բնական գազի առաքումը Հայաստան վերականգնվել է. գազատարի վթարը ժամանակից շուտ է վերացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

գազ

Հայաստանի բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին` ժամը 07:00-ից, դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:

Վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ և հունվարի 14-ին ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով:

--00—ԼՄ