Ալիևը տիկնոջ հետ Շուշիում է. նրանք զինվորական համազգեստով մտել են Սուրբ Ղազանչեցոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

նկար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկինը՝ Մեհրիբան Ալիևան, ուղևորվում են Շուշի: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը և մեջբերել համացանցում շրջանառվող տեսանյութի զրույցը ամուսինների միջև:

«Դուրս ենք եկել վաղ առավոտյան, ուղղությունը՝ քաղաք Շուշի»,- ասել է Ալիևը կնոջ հրապարակած տեսանյութում:

Քիչ առաջ համացանցում լուսանկար է հայտնվել, որում երևում է, որ Ալիևը տիկնոջ հետ զինվորական համազգեստով մտել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, որը պատերազմի օրերին երկու անգամ հրթիռակոծվել էր:

--00—ԼՄ