Արսեն Թորոսյանն աշխատանքի է ներկայացել և կատարում է իր պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News

քաղաքական

ՀՀ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն Առողջապահության նախարարի աշխատանքից ազատման դիմումի հետ կապված տեղեկություն չունի։

«Արսեն Թորոսյանն աշխատանքի է ներկայացել և կատարում է իր պարտականությունները»,-այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ԱՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ համացանցում լուրեր են տարածվել, որ Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

--0--ԿԿ