Ինչպես պետք է կառուցել պետություն համավարակի և նոր իրականության պայմաններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News

Ժամանակակից աշխարհի հիմնական բնորոշիչը փոփոխությունների արագությունն է, այն ուղղակիորեն ազդում է մարդու կենսագործունեության բոլոր ոլորտների վրա։ Համավարակից առաջ մենք խոսում էինք այն մասին, որ մարդկությունը մտնում է գլոբալ փոփոխությունների նոր դարաշրջան՝ կապված գիտատեխնիկական զարգացման հետ։ 

Այս մասին «Գայդարյան համաժողովի» «Համաճարակ և ինտեգրացիա. սպառնալիք, թե զարգացման խթան» համաժողովի շրջանակներում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

«Հետո հայտնվեց համավարակը, որը սկսեց բացահայտել մեր կյանքի ուժեղ և թույլ կողմերը։ Այն ինչ որ չափով հանդիսանում է շատ գործընթացների կատալիզատոր՝ մի կողմից համավարակը շատ արագ սկսեց «սպանել» հին բնույթի կյանքի կազմակերպման ձևերը, մյուս կողմից՝ խթանեց առաջատար տեխնոլոգիաների ներդրումը։ Պատահական չէ, որ բոլորն այսօր խոսում են թվայնացման մասին, որը հնարավորություն է տալիս հաղթահարել համավարակի բացասական հետևանքները», - նշեց Սարգսյանը։ 

ՀՀ նախկին վարչապետը նաև նկատեց, որ «համավարակը ստիպել է մտածել, թե ինչ դեր ունեն ժամանակակից աշխարհում պետությունները՝ կարողանու՞մ են նրանք հաղթահարել մարտահրավերները, պատրա՞ստ էին արդյոք համավարակին, կյանքի գլոբալ փոփոխությանը, որտեղ համավարակը ցույց է տալիս պետության ուժեղ և թույլ կողմերը։ Հիմա սոցիոլոգների, փիլիսոփաների, քաղաքագետների միջև կա բավական հետաքրքիր քննարկում այս թեմայով», - նշել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ