Դոլարի, եվրոյի, ռուբլու, ֆունտի փոխարժեքները շարունակում են նվազել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

նկար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը հունվարի 15-ին կազմել է 522.53 դրամ, նախորդ օրվա համեմատ նվազել է 2.92 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 634.35 դրամ, նվազել է 4.97 դրամով:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 712.78 դրամ, նվազել է 4.62 դրամով:

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.13 դրամ, նվազել է 0.03 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 424.19 դրամ, ոսկի՝  30,940.9 դրամ, պլատին՝ 18,614.1 դրամ:

--00—ԼՄ