Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News  

Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Լացիո»-ի դեմ խաղի «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ընտրած 23 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը: Իտալիայի Սերիա Ա-ի 18-րդ տուրի «Լացիո»-«Ռոմա» խաղը կկայանա հունվարի 15-ին և  կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Իտալական Սերիա Ա-ի 17-րդ տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է, «Լացիո»-ն` 8-րդը:

 --00—ՄՀ