ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման զինծառայողները խրախուսվել են

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News  

ՊՆ

Հունվարի 15-ին ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Միջոցառմանը ներկա են եղել Միացյալ խմբավորման հրամանատարը, հրամանատարի տեղակալները, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները։

Զեկուցվել է 2020թ. ընթացքում անցկացված միջոցառումների և իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշվել են թերացումներն ու բացթողումները, մատնանշվել դրանց լուծման ուղիները, առաջադրվել 2021թ. ուսումնական տարվա խնդիրները։

Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են։

 --00—ՄՀ