Բնակարանի խնդրի լուծման կարիք ունի 498 ընտանիք․ պահանջվում է ևս 3,5 մլրդ դրամ․ Էլոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 7, 24News

Աղետի գոտուում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանի  խնդիրը լուծելու նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում շահառու է դարձել 5381 ընտանիք: Այս մասին Գյումրիում՝ գործադիրի արտագնա նիստի ժամանակ, հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ  Ավետիք Էլոյանը:

«Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որոնցից 4839 ընտանիքի բնակարանային խնդիր լուծվել է 2008-2017 թվականներին մոտ 65 մլրդ դրամի շրջանակում: ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ ավարտին հասցնել մնացած 542 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը:

Thumbnail

Հարկ է նշել, ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 460 մլն դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ: Այդ մասին ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի նիստում ընդունվել է համապատասխան որոշում, համաձայն որի՝ կիսակառույցների շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2019 թվականի մարտին և ավարտել մինչև դեկտեմբերի 1-ը: Արդյունքում դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3,5 մլրդ ՀՀ դրամ»,- ասաց կոմիտեի նախագահը: