Լենա Նազարյան, մտածո՞ւմ էիք, թե ում որդու հաշվին եք երկրի կազմաքանդման հիմքերը դնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News

հասարակական

Արցախի ՊԲ նախկին խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայ ժողովուրդը պատանդի կարգավիճակում է հայտնվել դասալիքների և Հայրենիքը վաճառածների ձեռքում: Նրանց կուրացրել է նյութապաշտությունն ու, չգիտես ինչպես և ում հաշվին, խաղաղ ու անվտանգ ապրելու անհեռատեսությունը:

Երկիրը խելագար արագությամբ գնում է դեպի կործանում, իսկ նրանց հետևորդների միամիտ բանակը՝ հավատալով կարծեցյալ անհոգ ապագային, քանդում է այն ամենը, որը ժառանգել է նախորդներից... Քանդում է, չհասկանալով, որ իրեն խաբում են և, որ դասալիքներն ու անհայրենիքները անցյալ չունեն... Իսկ, եթե անցյալ չկա, ուրեմն չի կարող լինել նաև «անհոգ» ապագա...

Հ.գ.- Լենա Նազարյան «քաղաքական ու պետական գործիչին»  էլ հարցրեք, թե երբ 2108-ի ապրիլին Երևանում դպրոցների դռները ջարդելով՝ երեխաներին «հանուն թվշյա հեղափոխության հաղթանակի» փողոց էիք հանում, մտածո՞ւմ էիք, թե դեռևս 18 տարեկանը չլրացած ում որդու հաշվին եք երկրի կազմաքանդման հիմքերը դնում...»։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս