ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության մասով խորհրդակցություն է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

նկար

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հանձնարարությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են պետական եկամուտների կոմիտեից:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի գլխավորությամբ ղեկավար անձնակազմը և ծրագրով նախատեսված նախագծերի պատասխանատուները քննարկել են ռազմավարության առանձնահատկությունները, ներկայացրել ծրագրի ընթացիկ իրավիճակը:

ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով առաջադրված է ռազմավարական 5 նպատակ, որոնց իրագործման համար նախատեսված է 65 միջոցառում: Խորհրդակցությանը կարևորվել է ծրագրային միջոցառումների արդյունավետ իրականացումը: Ըստ գործառույթների՝ հստակեցվել ու պարզաբանվել են պատասխանատու ստորաբաժանումների փոխկապակցված անելիքները: Ընդգծվել է նաև կատարման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու թերացումներն օպերատիվ շտկելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմել հանդիպումների ժամանակացույց և պարբերաբար քննարկել ընթացիկ խնդիրները և հետևողական լինել դրանց լուծմանը:

--00—ԼՄ