Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Թումանյանի, Տաշիրի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 16,  24News    

ձյուն

Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Թումանյանի, Տաշիրի և Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս