Ռուսաստանում կորոնավիրուսի 24 հազար 92 նոր դեպք է հաստատվել

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 16,  24News   

կորոնավիրուս

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 24 հազար 92 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի ՌԴ օպերատիվ շտաբը։  Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3 մլն 544 հազար 623-ի: 

 Մեկ օրում մահացել է 590 մարդ, դուրս է գրվել 27 311-ը։

Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 65 հազար 85 է, առողջացել է 2 մլն 936 991 մարդ:

 --00—ՄՀ