Բեյրութի նավահանգստի պայթյունում առկա է «սիրիական հետք»․ Asharq Al-Awsat

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 16,  24News   

թռիչք

Սիրիացի երեք բիզնեսմեն կապ ունեն ամոնիումի նիտրատի գնման հետ, որն 8 տարի առաջ տարվել է Բեյրութի նավահանգիստ և պահպանվել ամբարում։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է սաուդյան Asharq Al-Awsat թերթը։  

Ըստ թերթի տեղեկությունների՝ խոսքը Սիրիական իշխանություններին մոտ կանգնած Ջորջ Խասվանիի, Իմադե և Մուդալյալե Խուրիների մասին է, որոնք զբաղվել են երկիր նավթամթերքների և այլ ապրանքների ներմուծմամբ: Երեքն էլ ներառված են Սիրիայի այն քաղաքացիների շարքում, որոնց նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներ:

Հիշեցնենք, որ 2020թ. օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, վիրավորվել՝ շուրջ 5 հազարը:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս