Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 17 24News   

Արցախ

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ հայտնաբերվել է 3 զինծառայողի մարմին։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նա նշեց, որ հայտնաբերվել են մեկական դիեր Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում: 

«Որոնողական աշխատանքներն այսօր նույնպես  շարունակվելում են: Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1235 զոհված զինծառայողի աճյուն»,-հայտնեց Թադևոսյանը:

  --00—ՄՀ