«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի․ Տիգրան Կարապետյանի մանդատն անցավ Աննա Գրիգորյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Ազգային  ժողովի հերթական նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:

Ըստ այդմ, մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի թիվ 12 տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ Աննա Գրիգորյանին:

--00—ԼՄ