Ջաբրայիլում և Որոտանում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն․ մեկի ինքնությունը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

դի արցախ

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն իրականացվել են Հադրութում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Որոտանում։

«Երեք մարմիններից երկուսը հայտնաբերվել են Ջաբրայիլում, մեկը՝ Որոտանում։ Որոտանում հայտնաբերվածի ինքնությունը պարզ է, նա Արսեն Մամիկոնյանն է»,-հայտնեց Թադևոսյանը։

Սոնա Գևորգյան

--00—ԼՄ