Վարչապետը նախագահին առաջարկել է ազատել Արսեն Թորոսյանին նախարարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

արսեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից: Այդ մասին լուրը ԶԼՄ-ներին հետ զրույցի ժամանակ հաստատել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նա նաև նշել է, որ այս պահին այլ անձի ԱՆ ղեկավարի պաշտոնին նշանակելու համար առաջարկ չի ստացվել։

Նկատենք, որ արդեն քանի օր է, ինչ մամուլում տեղեկություններ են շրջանառվում Թորոսյանի աշխատանքից ազատման վերաբերյալ, իսկ այսօր մամուլը հայտնել էր, որ Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ հրաժեշտ տալու և համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու։

--00—ԼՄ