Ի՞նչ է գերիների հարցով թաքցնում իշխանությունը, որի մասին փակագծեր բացեց ՌԴ ԱԳ նախարարը

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 18 24News  

Աբրահամյան

ՌԴ ԱԳ նախարարն անդրադառնալով հայ ռազմագերիների հայրենադարձման խնդրին, այսօր հայտարարեց, որ «հայկական կողմից ռազմագերիների ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական», ինչի արդյունքում էլ հարցն ամբողջական լուծում չի ստացել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Ըստ էության, ռուսական կողմը որպես խնդրի չկարգավորման պատճառ տեսնում է հայկական կողմի անգործությունը կամ միգուցե կա այլ պատճառ, որի մասին դեռ չի խոսվել։ Մեծ սպասումներ չունեմ, բայց հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունը հանրությանն այս թեմայի շուրջ պատշաճ պարզաբանումներ կներկայացնի։

Տարօրինակ զուգադիպությամբ, այսօր խորհրդարանական մեծամասնությունը մերժեց «Ստեղծված իրավիճակում և դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» որոշման նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը, որով խորհրդարանական ընդդիմությունը առաջարկում էր քննարկվել նաև ռազմագերի խնդիրը։

Իշխանությունը մերժելի է համարում խորհրդարանում ռազմագերին թեմայի քննարկումը, սակայն Փաշինյանը հաճույքով այդ թեմայով քննարկումներ է անում այն մարդ-կուսակցությունների հետ, որոնք իրենց հետ «քաղաքական առևտրի մեջ են մտել»։

Ինչևէ, իշխանության այս պահվածքը նոր խնդիրներ և կասկածներ է առաջացնում՝ ի վերջո, ինչո՞ւ տապալվեց գերիներին ժամանակին հայրենիք վերադարձնելու հարցը ու ինչ է հանրությունից ռազմագերիների հարցով թաքցնում իշխանությունը, որի մասին որոշակի փակագծեր բացեց ՌԴ ԱԳ նախարարը», -  գրել է Աբրահամյանը։

--00—ՄՀ