Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

նկար

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հայ ռազմագերիների հարցով դիմել է Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ի․ Խ․ Ալ-Նեֆաեիին և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ Ֆ․ Էտգենին:

«Տեղեկացնում եմ, որ, որպես Բահրեյնի և Լյուքսեմբուրգի հետ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավար, այսօր՝ առավոտյան, նամակներով դիմել եմ Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ի․ Խ․ Ալ-Նեֆաեիին և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ Ֆ․ Էտգենին, տեղեկացրել նրանց հայ ռազմագերիներին Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի խախտմամբ պահելու վերաբերյալ, ներկայացրել խնդրի բազմաթիվ մանրամասներ և նրբություններ, ինչպես նաև կոչ արել համապատասխան գործողություններ ձեռնարկելու՝ Ադրբեջանի վարքագիծը դատապարտելու և մեր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ»:

նկար
նկար

--00—ԼՄ