Սերգեյ Լավրովը կորոնավիրուսային հիվանդությունը թեթև է տարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

 Լավրով

Ես հակամարմիններ ունեմ, քանի որ կորոնավիրուսով հիվանդ եմ եղել: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հայտնեց, որ հիվանդությունն իր դեպքում թեթև ընթացք է ունեցել:

«Ես լսեցի, որ մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել անգամ նրանց, ովքեր արդեն իսկ կորոնավիրուսով հիվանդացած են եղել: Ես այդ մասին լսել եմ երեկ, կխորհրդակցեմ բժիշկների հետ»,- նշեց նա:

--00--ԱԹ