Նախագահն առողջապահության նախարարի պաշտոնից ազատել է Թորոսյանին, Ավանեսյանին՝ նշանակել

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 18 24News  

կոլաժ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Թորոսյանին ազատել առողջապահության նախարարի պաշտոնից», - ասված է հրամանագրի տեքստի մեջ: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար:»,- ասված է նախագահի հրամանագրում

--00—ՄՀ