Նավալնին 30 օրով ազատազրկվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

Նավալնի

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 30 օրով կալանավորվել է: Այս մասին հայտնում է Dw.com-ը: Շերեմետևոյի օդանավակայանում քաղաքական գործչի ձերբակալման հաջորդ օրը Խիմկի քաղաքի ոստիկանության բաժանմունքում տեղի է ունեցել դատական նիստ, որի մասին Նավալնու փաստաբաններին տեղեկացրել են նիստի մեկնարկից րոպեներ առաջ:

Ընդդիմադիր գործիչն անազատության մեջ կլինի մինչև փետրվարի 15-ը: Նիստից առաջ փաստաբաններին թույլ չեն տվել տեսակցել նրա հետ: 

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին հունվարի 17-ին` Մոսկվա ժամանելուն պես, «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է:

--00--ԱԹ