«Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

հասարակական

«Այբ» կրթական հիմնադրամը հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցող պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ այսօր երկու հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հունվարի 15-ին դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ հղում էր տրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրությանը:  

Հիմնադրամը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ վարչական, քննչական կամ ցանկացած այլ մարմինների ճնշումները չեն կարող տալ իրական պատվիրատուների ցանկալի արդյունքը։  

Բացի դրանից, հաշվի առնելով վերջին 2,5 տարվա ընթացքում տեղի ունեցած գործողությունները, «Այբ» կրթական հիմնադրամը կնախաձեռնի իրավական նոր գործընթաց, որի մանրամասները հանրությանը կներկայացվեն առաջիկայում։

--0--ԿԿ