Ոչ թե մենք, այլ իշխանությունն է խնդիր Հայաստանի համար, խնդիրը հենց Փաշինյանի մեջ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն անազնիվ է համարում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփի Դավոյանի այն պնդումը, թե պետության թիվ մեկ լրջագույն խնդիրը խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունն է: 24News-ի հետ զրույցում բացատրում է՝ ընդդիմությունը խնդիր է ոչ թե պետության, այլ իշխանության համար:

«Ոչ թե մենք, այլ իշխանությունն է խնդիր Հայաստանի համար, իսկ խնդիրը հենց  Փաշինյանն է: Իշխանությունը որևէ խնդիր չի կարողանում լուծել, նրանք բոլորովին այլ իրականությունում են ապրում: Պատերազմին լուրջ չեն վերաբերվում, կատարվածին ճիշտ գնահատական տալ չեն կարողանում»,- նշում է ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ