Ավտոմեքենան վարելուն զուգահեռ ծխելու համար վարորդից կհանվի ոչ թե 1, այլ՝ 0,5 միավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

1

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Ազգային ժողովում:

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, որը նախագծի հիմնական զեկուցողն է, տեղեկացրել է, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկում օրինագծի 6-րդ հոդվածում փոփոխություն է կատարվել։

«Վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարկիչներ օգտագործելու համար սահմանվող 1 տուգանային միավորի փոխարեն կսահմանվի 0.5 միավոր՝ հաշվի առնելով նշված արարքի հանրային առավել նվազ վտանգավորությունը հասարարական տրանսպորտային վարորդի կողմից նույն արարքը կատարելու համեմատությամբ», - ասել է Արա Ֆիդանյանը։

--00—ԼՄ