Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների թվերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News

հասարակական

Հունվարի 28-ին, պատերազմի ավարտից երկուս ու կես ամիս անց, բոլորս ՊԵՏՔ է տեղեկանանք պատերազմի արդյունքում մեր զոհերի ու վիրավորների (բոլոր աստիճանները), անհետ կորածների ու գերեվարվածների ԻՐԱԿԱՆ թվերի մասին անուն առ անուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան Հայկ Դեմոյանը:

«Նրանք բոլորը մերն են, հետևաբար մենք էլ պահանջելու ենք ․․․ Սա ռազմական գաղտնիք չէ, այլ հարգանքի նշան սեփական քաղաքացիների ճակատագրի ու ցուցաբերած անձնազոհության հանդեպ։ Ոչ մի պարագայում իրավունք չունենք հերթական չբացահայտված ու կոծկված ցավագին ու ողբերգական դրվագով նոր էջ բացել մեր նորագույն պատմության մեջ։

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ առերեսվելու ճշմարտության հետ, որպես նախապայման ցավը հաղթահարելու և ապագայի գինը հասկանալու համար»,-գրել է Դեմոյանը:

--0--ԿԿ